Առաջադրանք

Փետրվարի 6

  • Անգի՛ր սովորիր Վահան Տերյանի «Կարծես թե դարձել եմ ես տուն…» բանաստեղծությունը:
  • Ծանոթացի՛ր Բառարանընթերցման ֆլեշմոբին, որն իրականացնելու ենք դասարանում ՝ փետրվարի 7-ին՝ Մխիթար սեբաստացու ծննդյան օրը։ Ուշադիր կարդա՛ ուղղությունները․ դրանցից մեկն ընտրելու ես ու մասնակցես ֆլեշմոբին։

Անունների, ազգանունների բառարան

Աշխատանքի ուղղություններ՝

  1. Բառարանաստեղծում՝ թումանյանական բառարան։ Թումանյանի հեքիաթների, բանաստեղծությունների, բալլադների միջից դուրս գրի՛ր անծանոթ բառերը, դրանք այբբենական կարգով դասավորի՛ր, բացատրի՛ր բառարանների օգնությամբ(նշելով, թե որ բառարանից ես օգտվել) և կազմի՛ր թումանյանական բառարան։
  2. Սեփական և ընկերների խոսքում գործածվող օտար, ժարգոնային, առօրյա-խոսակցական բառերի բառարան։ Ուշադրություն դարձրո՛ւ քո, ընկերներիդ, հարազատներիդ բանավոր խոսքին, դո՛ւրս գրիր ոչ գրական բառերը (օտար, ժարգոնային, առօրյա-խոսակցական), գրի՛ր դրանց գրական(ճիշտ) տարբերակները և կազմի՛ր էլեկտրոնային բառարան(կարող ես օգտվել «Օտար բառերի բառարան«-ից, այլ բառարաներից )։
  3. Քեզ հետաքրքրող անունների, ազգանունների բառարան: Ստեղծի՛ր քեզ հետաքրքրող անունների, ազգանունների ցանկ, բառարաններից գտի՛ր դրանց բացատրությունները (կարող ես օգտվել այս բառարաններից՝ «Հայոց ազգանունների բառարան«, «Արական անձնանուններ«, «Իգական անձնանուններ«):

Ավագյան- երեց, անդրանիկ, մեծ։

Էրիկ – գերմ. նշանակում է  “ազնվազարմ, առաջնորդ”: Իսկ հայերենով Էրիկ նաև նշանակում է “տղամարդ”:

Անժելա անունը առաջացել է ֆրանսերեն Anzela անունից, որ ծագում է հունարեն angelos բառից։

Նշանակում է «հրեշտակ»:

Գարիկ – հայկ․ նշանակոմ է  <արժեքավոր> կամ <ունեցվածք>

Մագդա անունը առաջացել է եբրայերեն magdala բառից։

Նշանակում է «աշտարակ» կամ «մեծություն»:

Տարածվել է լատիներեն Magdalene անձնանունից, ռուսերենում առկա է Магдалина և Магда ձևերով, վերջինից էլ անցել է հայերին:

Հազվադեպ գործածվող անուն է:

Արմեն անունը հայերեն Արմենակ անվան կրճատ ձևն է, բոլորովին կապ չունի armen (հայ) և կամ Armenia (Հայաստան) բառերի հետ։

Այժմ չափազանց տարածված անուն է։

Սրանից է Արմենյան ազգանուն։

Գայանե – <երկրային> կամ <հողեղեն>

Մարիա անունը առաջացել է Մարիամ՝ եբրայերեն Maryam անունից, որ նշանակում է «դառնության ծով»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով