Իմ ուսումնական ամառը

Ամբողջ ամառ ես ճամփորդեցի, դեռ մայիսի 22֊ից սկսվեցին իմ ճամփորդությունները, եռօրյա արշավախմբային ճամբարից Արատեսում․ «Ես կարողանում եմ» նախագիծը, անկեղծ ասած, առաջին անգամ քնապարկով եմ քնել և անսովոր էր ինձ համար։

Հունիսի 2֊ին մաթեմատիկների ջոկատով ունեցա ճամփորդություն դեպի «Սքեյթպարկ»։ 

Անմոռանալի օրեր ունեցա, երբ մասնակցեցի գյուղական ճամբարին գնացի Վայք , ընկերներիս հետ, ես հյուրընկալվեցի մի հրաշալի ընտանիքում, տիկին Սիրանույշի, մենք ծանոթացանք այնտեղի դպրոցի երեխաների հետ, գիշերեցինք, միացանք դպրոցի երեխաներին, սպորտային խաղեր խաղացինք, գնացինք գետ և այնտեղ մի լավ լողացինք, բարձրացանք սար։ Վարդավառին իրար դույլով ջրում էինք։

Մեր դպրոցի տնօրենի հետ գնացի Արատես, 3֊օրյա ճամփորդության, նախագիծը կոչվում էր Կարմիր ծաղիկ։ Այնտեղ մենք շատ հավես օրեր ունեցանք, գունավոր ներկերով էին պատվել մեր հագուստները, լվացքատոն էր, տեսա թե ինչպես են մեղր պատրաստում։

Ես մեր դպրոցում հաճախում եմ Մայր դպրոցում դյուդո սպորտաձևի, և իմ մարզիչ ընկեր Նարեկի հետ 5 հրաշալի օր անցկացրեցի Ծաղկաձորի հյուրատանը, մարզվում էինք, խաղեր խաղում։

Ընտանիքովս նույնպես ունեցել եմ հիշվող օրեր այս ամռանը, բայց ամենից շատ տպավորվել է Գյումրիում մեր անցկացրած օրերը, այն հյուրատունը, որտեղ անցկացրեցինք 3 օր անչափ գեղեցիկ էր, քույրիկիս և մայրիկիս հետ լողում էինք լողավազանում, իմ ծննդյան օրը հուլիսի 24֊ը ես նշեցի հենց Գյումրիում, ոս դարձա 9 տարեկան, իմ ամենասիրելի օրերն են եղել։

Ծաղկաձորում իմ սիրելի մարզիչ ընլեր Նարեկի հետ

Ճամփորդություն դասընկերներիս հետ

Գյուղական ճամբար․ Վայք

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով