Ինքնաստուգում․20/04/2023թ․

Առեղծվածային դինոզավրերը

Դինոզավրերը ցամաքային ամենամեծ կենդանիներն են, որ երբևէ գոյություն են ունեցել Երկրի վրա: Ամենախոշոր դինոզավրերը բուսակերներն էին: Գիտնականները հարյուր տարի առաջ դեռ չգիտեին, թե ինչպես են ծնվում դինոզավրերի ձագերը: Հազար ինը հարյուր քսաներեք թվականին գիտնականների մի խումբ ապացուցեց, որ դինոզավրերը ձվադրել են գետնի վրա: Այդ հայտնաբերումից հետո յոթանասուն տարի անց ապացուցվեց, որ դինոզավրերի որոշ էգեր
այսօրվա թռչունների նման թուխս են նստել: Նրանք դնում էին 10-40 ձու: Ահռելի չափերով այս կենդանիները միշտ հետաքրքրել են մարդկությանը:

1․Կարդա՛, լրացրո՛ւ բաց թողած տառերը։

2. Ի՞նչ իմացար դինոզավրերի մասին, որը չգիտեիր: 

Ես չգիտեի, որ դինոզավրերը 10-40 ձու են դնում։

3.Գրի՛ր հետևյալ բառերի հոմանիշները՝

Երփներանգ, — գույնզգույն

սաղարթ, — տերև

ճամփա, — ճանապարհ

մտածել, — միտք դնել

4․ Գրի՛ր հետևյալ բառերի հականիշները՝

Էգ, — արու

ամենամեծ, — ամենափոքր

բարի, — չար

արևելք, — արևմուտք

5․Բացատրի՛ր հետևյալ բառերը՝

ոսկեզօծել, — ոսկու շերտով պատել

ասֆալտապատ, -ասֆալտով պատված՝

վայրէջք, — դեպի վայր իջնելը

սաղարթախիտ, — Խիտ սաղարթ ունեցող

6.Կազմի՛ր բառեր հետևյալ արմատներով՝

Երբ — երբև

օր, — օրացույց

ոսկի — ոսկեզօծ

եղբայր — հորեղբայր

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով