Ջաննի Ռոդարի. Թե ինչպես կապիկները ճամփորդեցին

Մի օր կենդանաբանական այգու կապիկները որոշեցին ճամփորդել, աշխարհ ճանաչել: Որոշեցին ու ճամփա ընկան: Գնացին, գնացին, մի տեղ կանգնեցին ու հարցրին.
-Ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, փոկի ավազանն ու ընձուղտի տունը:
-Ի՜նչ մեծ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ ճամփորդում ես:
Շարունակեցին ճանապարհն ու կանգ առան միայն կեսօրին:
-Հիմա ի՞նչ է երևում:
-Ընձուղտի տունը, փոկերի ավազանն ու առյուծի վանդակը:
-Ի՜նչ տարօրինակ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ ճամփորդում ես:
Նորից ճանապարհ ընկան ու կանգ առան արևամուտին:
-Իսկ հիմա ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, ընձուղտի տունն ու փոկերի ավազանը:
-Ի՜նչ ձանձրալի է աշխարհը .  միշտ նույն բաներն են հանդիպում. ու ճանապարհորդելն էլ ոչ մի բանի պետք չէ:
Ու այդպես, նրանք ճամփորդում էին, ճամփորդում, բայց վանդակից դուրս չէին գալիս, պտտվում էին նույն շրջանում կարուսելի ձիուկի պես:

Առաջադրանքներ

  1. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը:
  2. Տրված բառերը բառերը բաղադրիչների(մասերի) բաժանի՛ր, ապա որոշի՛ր  կազմությունը (պարզ, բարդ, ածանցավոր)՝  կես-օր-բարդ, արև-ա-մուտ բարդ, ձանձր-ալի ածանցավոր, աշխարհ պարզ, ճանապարհ-որդ ածանցավոր

3. Գրի՛ր այգի-պուրակ, ճանապարհ-շավիղ արևամուտվերջալույս բառերի հոմանիշները:

  4. Գրի՛ր տարօրինակ-բնական գիշեր-ցերեկ, նույն-տարբեր, դուրս գալ-ներս մտնել բառերի հականիշները:

   5. Պատմվածքից դո՛ւրս գրիր աշխարհը բնութագրող բառերը:

Ձանձրալի, մեծ, տարօրինակ։

   6. Համաձա՞յն ես կապիկների հետ: Ինչպիսի՞ն է քո աշխարհը: Պատմի՛ր:

Ես ամեն օր գնում եմ դպրոց, դասերս եմ սովորում, զվարճանում եմ իմ ընկերների հետ, շաբաթ, կիրակի ես հանգստանում եմ իմ քույրիկների հետ և գնում եմ տարբեր տեղեր։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով