Ճամբարային գործունեության ամփոփում

Ճամբարային գործունեությունը ես սկսեցի “Լրագրող֊ընթերցասերներ” խմբում, սիրելի ընկեր Քրիստինեի պատասխանատվությամբ ։

Օրն սկսում ենք «մեր մոլորակը կարգի բերելով», ապա անցնում օրակարգով…

Այս ընթացքում կարդացինք սիրված գրքեր, դիտեցինք ֆիլմեր, մուլտֆիլմեր, լեզվական խաղեր պատրաստեցինք Quizis ծրագրով, մարզական պարապմունքներ ունեցանք (Մայր դպրոցում)։

Ընկեր Քրիստինեի հետ կազմակերպեցինք թեյախմություն, տարատեսակ համեղություններով, պատրաատեցինք հալվա։

Ճամբարային 3֊րդ շաբաթն ամփոփեցինք ճամփորդությամբ։ Ձմեռային ազգագրական փառատոնի շրջանակում Լրագրող-ընթերցասերների մեր ջոկատը հունվարի 27-ին այցելեց նկարիչ, ազգագրագետ Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարան։

Ես մեծ ոգևորությամբ էի գնում դպրոց, մեր օրը հագեցած էր, ուրախ ու հետաքրքիր, բայց ամենից շատ ես սիրեցի թատրոնի փորձերը, որը կազմալերպել են ավագ դպրոցի սովորողները։ Այդ թատրոնում ես կկատարեմ առյուծի դերը։

Շատ կուզեի որ փետրվար ամիսն էլ լիներ ճամբարային։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով