Մխիթար Սեբաստացի. Մխիթարյան Միաբանություն

Նոյեմբերի 22-25

Մխիթար Սեբաստացի. Մխիթարյան Միաբանություն

Մխիթար Սեբաստացին ծնվել է 1676 թվականի փետրվարի 7-ին, Արևմտյան Հայաստանի Սեբաստիա քաղաքում, Օսմանյան կայսրությունում: Նա Հայ կաթոլիկ եկեղեցական գործիչ է, հայագետ, Մխիթարյան միաբանության հիմնադիր։
Մխիթար (աշխարհիկ անունը՝ Մանուկ) Սեբաստացին սովորել է Սեբաստիայի Սբ. Նշան, ապա՝ Էջմիածնի, Սևանի, Կարինի վանքերում։ 1693 թ. մեկնել է Բերիա (այժմ՝ Հալեպ): Ձեռնադրվել է կուսակրոն քահանա( իրավունք չուներ ամուսնանալու, ընտանիք կազմելու)։ 1701 թվականին Կոստանդոպոլսում, քսանհինգ տարեկան հասակում, Մխիթարը մի խումբ երիտասարդների հետ հիմնադրեց Մխիթարյան միաբանությունը: Ընդամենը երկու տարի հետո Օսմանյան իշխանությունների հալածանքներից փախչելով  միաբանությունը տեղափոխվեց Պենոպոլես, որը գտնվում էր Վենետիկում։ 1705 թ. Հռոմի իշխանություններից ձեռք բերելով վանք հիմնելու համաձայնություն՝ 1706 թ. Վենետիկին ենթակա Հունաստանի Մեթոն բերդաքաղաքում սկսել է վանքի կառուցմանը։


1712 թ. Հռոմի պապը Սեբաստացուն շնորհել է աբբահոր կոչում։ Խուսափելով թուրքական հարձակումներից՝ 1715 թ. միաբանությունը տեղափոխվել է Վենետիկ ։ Երկու տարի անց, 1717 թվականին Վենետիկի Ծերակույտը հրովարտակով Սբ. Ղազար կղզին շնորհել է միաբանությանը։ Այստեղ Սեբաստացին կառուցել է եկեղեցի, բացել դպրոց, պատրաստել է միաբան-գործիչներ։ Սբ. Ղազարում նա հետազոտական աշխատանքները է արել, կատարել թարգմանություններ, հրատարակել գրքեր։ Սեբաստացու մահվանից հետո միաբանությունը, ի պատիվ նրա, կոչվել է Մխիթարյան։ Դեռևս կենդանության օրոք նրան մեծարել են Երկրորդ Լուսավորիչ ազգիս, Երկրորդ Մեսրոպ և այլ անուններով:
Սուրբ Ղազար կղզում կառուցեց վանքը, որտեղ էլ մահացավ 73 տարեկան հասակում:
Նա թարգմանել, ստեղծել և տպագրել է հազարավոր աշխատություններ` հարստացնելով հայերեն գրականությունը: Այսօր նրա մատենադարանում պահվում են ավելի քան 5000 ձեռագրեր և 100000 տպագիր գրականություն:

Մխիթարյան Միաբանություն

Վենետիկի Սուրբ Ղազար կղզի


Միաբանություն բառի նշանակությունը`
միաբան լինելը, մի գաղափարի շուրջ հավաքվել
համերաշխություն, համաձայնություն միասնություն կրոնավորների համայնական կյանք մի վանքում
միաբանների վանք մի վանքում ապրող միաբանների ամբողջությունը։
Հոմանիշներ
(կրոն․) եղբայրություն, ուխտ, (կրոնավորների համայնք)
Մխիթարյան միաբանությունը հայ կրոնական և մշակութային կազմակերպություն է: Հիմնադրվել է 1701 թ. սեպտեմբերի 8-ին Կոստանդնուպոլսում վանահայր Մխիթար Սեբաստացու կողմից։ Մխիթարի եւ նրա առաջին աշակերտների կարգախոսն էր.<<ազգը չզոհել կրոնին եւ կրոնը՝ ազգությանը>>։
Միաբանությունն իր գործունեության ընթացքում հրատարակել է բազմաթիվ հայագիտական-բանասիրական, կրոնական և գիտական գրքեր և հոդվածներ։ Հետապնդումների հետևանքով միաբանությունը երկար ժամանակ գտնվում է թափառումների մեջ և միայն 1717 թ. սեպտեմբերին մխիթարյանները հաստատվում են Սուրբ Ղազար կղզում, որտեղ գտնվում են մինչ օրս: Այն ենթարկվում էր Վենետիկին: Միաբանությունը երկու ճյուղ ուներ՝ կրոնական և հայագիտական: Նա կառուցում է մեծ վանք, հիմնադրում է ձեռագրատուն, աշխարհով մեկ փնտրում և կորստից փրկում է մեծարժեք գրչագրեր, կազմում բառարաններ, դասագրքեր, հրատարակեւմ շատ կարևոր պատմական նշանակություն ունեցող գրքեր ու հոդվածներ,դաստիարակում աշակերտներ` պատրաստ նվիրվելու գիտությանն ու կրթական գործին:

Աշխարհի տարբեր ծագերում 1736 թվականից մինչ մեր օրերը գործել է շուրջ 30 Մխիթարյան վարժարան։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով