Ճամփորդություն քաղաք Գյումրի

Ես այնքան տպավորված եմ մեր այս ճամփորդությամբ, որ չգիտեմ ինչպես նկարագրեմ բոլոր տպավորություններս։ Միայն կարող եմ ասել, որ սա իմ ամենա լավագույն ճամփորդությունն էր։

Գնացքով ճամփորդելը մեծ հաճույք է։

Գյումրին ինձ շատ դուր եկավ, անչափ գեղեցիկ քաղաք է։ Մենք հյուրընկալվեցինք “Շալե” հյուրատանը։

Դասարանցիներով տարբեր խաղեր էինք խաղում, բոլորով միասին հավաքվում էինք սեղանի շուրջ, համեղ սնվում։

Եղանք “Գյումրիկներ” փայտե արհեստանոցում, այնտեղ շատ հրթիռներ տեսա, մենք նաև խաղում էինք հրթիռով, շատ զվարճալի էր անցնում, գնացինք հիշարժան թանգարաններ, եկեղեցիներ, պոնչիկանոց։ Անչափ հետաքրքիր էր Սև ամրոցը, որտեղ երգեցինք և ամենուր շատ նկարվեցինք։

Շրջեցինք քաղաքի փողոցներով, շատ վառ են տպավորություններս այս ճամփորդությունից, ինձ հետ եկել էին նաև մայրիկս և քույրիկս։ Տեղադրում եմ մի քանի նկարներ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով