ԶԱՏԿԱԾԵՍ

Հետաքրքիր փաստեր Սուրբ Զատիկի տոնի մասին՝ խորհրդանիշները,  հանելուկներ, մաթեմատիկական խնդիրներ այս թեմայով․․․

Զատիկի ավանդական գույներն են կարմիրը, դեղինը և կանաչը։ Այս գույները խորհրդանշում են նոր կյանք, աճ և ուրախություն, որը գալիս է գարնան հետ:

Քրիստոնյաներն ամբողջ աշխարհում, ինչպես ես, նշում են Զատիկը՝ Հիսուս Քրիստոսի հարության օրը, որը վերադարձավ կյանք՝ հարություն առավ (խաչի վրա մահանալուց երեք օր անց):

Քրիստոնյաների համար Զատիկը վերածննդի և հույսի խորհրդանիշ է: Մեր փրկիչ Հիսուս Քրիստոսը մահացավ, որպեսզի փոխհատուցի (և քավի) այն բոլոր վատ բաները, որոնք տեղի են ունեցել աշխարհում: Հիսուսը նաև ցանկանում էր մարդկանց նորից մոտեցնել Աստծուն, և դա նա իրականացրեց Զատիկի հետ:

Զատկին նախորդում է Ավագ շաբաթը։ Զատկի հետ առնչվող գլխավոր արարողությունները սկսվում են Ավագ շաբաթվա շաբաթ օրը և ավարտվում երկուշաբթի։ Շաբաթ երեկոյան մատուցվում է Քրիստոսի հարության ճրագալույցի կամ ճրագալույսի պատարագ, որով վերջանում է Զատկին նախորդած յոթ շաբաթ տևած Մեծ Պասի շրջանը։ Պատարագի ավարտին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով և ստանում «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի» պատասխանը։

Այս տոնը փոքրերին հիմնականում հայտնի է շոկոլադե նապաստակներով, ներկված ձվերով, գունավոր կոնֆետներով, զատիկներով և ճուտիկներով տարբեր բաներ, ինչպես նաև չամիչով ու չրերով փլավ, կանաչեղեն, ձուկ և կաթնահունց են պատրաստում, համեղություններ, որոնք տոնական սեղանին են լինում: 

Ձվիկների վրա տարբեր նկարազարդումներ անելու ավանդույթը կոչվում է Պիսանկա, որը ուկրաինական մշակույթից է տարածվել։

Աշխարհի ամենամեծ Զատկի ձուն Կանադայում է, Վեգրեվիլ քաղաքում ` կշռելով գրեթե 2 տոննա և 8 մետր բարձրություն: Ռուսաստանում ամենամեծ զատկական ձուն ստեղծվել է սառույցից, դրա զանգվածը կազմում էր մոտ 900 կգ:

Զատիկի սեղանը հաճախ զարդարվում է նապաստակներով։ Ինչո՞ւ։
Արևմտյան Եվրոպայում և ԱՄՆ-ում գոյություն ունի Զատիկի ճագար հասկացությունը։ Այն հեթանոսական արմատներ ունի՝ կապված գարնան գալուստի հետ։

Գերմանական ավանդույթի համաձայն Զատիկի ճագարը խելոք երեխաներին ներկված ձվերով լի բնիկ է նվիրում։ Երեխաներն  հաճախ իրենց գլխարկներից  իրենք են որևէ թաքուն տեղում պատրաստում այդ բնիկը։ Որպես խորհրդանիշ զամբյուղն ի հայտ է եղել ավելի ուշ։ Ըստ գերմանացիների, այդ ավանդույթը սկիզբ է առել 19-րդ դարում։ Հավատում էին, որ Հեսսեում ձվերը աղվեսն է բերում, Սակսոնիայում՝ աքլորը, Էլզասում՝ արագիլը, իսկ Բավարիայում՝ կկուն։ Այդ ժամանակ էլ հենց ձվերը սկսեց բերել ճագարը։ Նա աստիճանաբար հետ մղեց իր «մրցակիցներին» և հաստատվեց Գերմանիայում։

Հայերի մոտ տեղի են ունենում նաև հավկթախաղեր՝ “ձու կռվացնել”, որը ես շատ եմ սիրում, ինչպես նաև Զատկածառ պատրաստելը։

Հանելուկներ

Շուրջս տեսնում եմ ՝ ճուտիկներ, նապաստակներ, ձվիկներ։

Այդ ի՞նչ օր է․․․

Ի՞նչն է՝ կլոր է, կարմիր է, պուտ-պուտ է․․․

Սպիտակ է, փափլիկ է․․․ բայց ես սիրում եմ շոկոլադը։

Դե գուշակիր․․․

Մաթեմատիկական խնդիրներ

  • Զատկական սեղանի վրա դրված է 50 ներկված ձու։ Տան անդամները 5 հոգի են։

Քանի՞ ձու պետք է ուտեն տան անդամներից յուրաքանչյուրը, որ ներկված ձվերը հավասարապես վերջանան։

  • Ես 10 հատ ձու տարա դպրոց։ Չորս դասընկերներիս երկուական ձու տվեցի և ես նույնպես 2 հատ կերա։ Քանի՞ ձու մնաց։
  • Ես և մայրիկս ներկեցինք 15 ձու՝ կարմիր, դեղին գույներով։ Քույրիկս ներկեց 7-ով պակաս կանաչ ձու։

Քանի՞ ձու ներկեց քույրիկս և բոլորս միասին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով