Ամանորյա իրարանցում․․․

Այն ինձ համար սկսվեց տունը զարդարելով, մայրիկիս օգնությամբ զարդարեցինք տոնածառը, պատրաստեցինք բուխարի, համեղ ուտեստներ, գաթա, բայց ամենից շատ ինձ դուր եկան մեր պատրաստած կոները, որը թխվածքաբլիթից ու իմ սիրելի նախաճաշից էր պատրաստված։ Նկարները անպայման կտեղադրեմ բլոգում;

Իսկ ամենաուրախ բանը դա նվերներ ստանալն է, մայրիկս ու հայրիկս ինձ և քույրիկիս նվերներ էին գնել, որոնք տոնածառի տակ էին դրված, իսկ ես չէի համբերում, թե երբ եմ վերջապես տեսնելու թե ինչ է;

Եղել ենք գրեթե բոլոր թատրոններում, չեմ կարող հիշել, թեքանի ամանորյա ներկայացում եմ դիտել:

Նոր տարվա ամենակարևոր տոնը դա Սուրբ Ծնունդն է, որին մեծ սիրով պատրաստվեցինք, գնացինք եկեղեցի, բերեցինք մեզ հետ վառվող ճրագ, շնորհավորեցինք Քրիստոսին ծնունդը, ես կերա իմ սիրելի ձուկը, չրերով փլավ և առաջին անգամ մայրիկս թույլ տվեց ինձ մի կում գինի խմել, հետո դիտեցինք Սուրբ ծննդյան ֆիլմը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով