Ամանորը տարբեր երկրներում

Տարբեր երկրներում Ամանորը նշում են յուրովի: 

Օրինակ Ֆինլանդիայում ամանորյա ավանդական կերակուրները սալորի կիսելն ու բրնձի շիլան են: Ձմեռ պապին այս երկրում կոչում են Joulupukki, ով նախկինում ամանորյա նվերները բերելիս գալիս էր երկար ճիպոտով և տուն մտնելիս հարցնում. «Արդյոք այս տանը խելոք երեխաներ կա՞ն»: Մեր օրերում նման կերպով երեխաներին վախեցնելն այլևս չի գործում Ֆինլանդիայում. փոքրիկները ստանում են միայն իրենց երազած նվերները:

Հին անգլիական հեքիաթների հիման վրա Անգլիայում Ամանորի գիշերը երեխաների համար հատուկ բեմադրություններ են կազմակերպում: Մինչ քնելը երեխաները սեղանների վրա ափսեներ են դնում, որպեսզի Սանտա Կլաուսն իրենց համար նվերներ դնի դրանց մեջ, իսկ կոշիկների մեջ Սանտայի եղնիկների համար կեր են թողնում:

Իսկ իսպանացիները ամանորյա ղողանջների հնչելու ընթացքում պետք է հասցնեն ուտել խաղողի 12 հատիկ, որոնցից յուրաքանչյուրը խորհրդանշում է գալիք տարվա ամեն մի ամիսը: Եթե հասցնում են ուտել 12 հատիկ, ապա նրանց ամենամեծ երազանքը եկող տարում իրականություն է դառնալու: Իսպանացիները սա անում են ոչ միայն գլխավոր հրապարակի տոնածառի մոտ, այլ նաև տանը: Յուրաքանչյուրի տոնական ափսեի մեջ դրվում է խաղողի 12 հատիկ:

Ճապոնիայում Ամանորը սկսվում է զանգերի 108 ղողանջից հետո, որոնցից յուրաքանչյուրը, ըստ ավանդության, վերացնում է մարդկային մեկ թերություն: Ճապոնացիները կարծում են, որ ծիծաղը հաջող ու երջանիկ տարվա գրավականն է, այդ իսկ պատճառով էլ նոր տարվա հենց առաջին րոպեներին լիաթոք ծիծաղում են: Ամանորյա գլխավոր զարդարանքը բամբուկներն են, որոնք համարվում են հավատարմության, հաավերժության ու երջանկության խորհրդանիշ: Լուսաբացին արևի առաջին շողերի ներքո ճապոնացիները դուրս են ելնում և սկսում շնորհավորել ու նվերներ փոխանցել միմյանց:

Ինձ համար շատ հետաքրքիր էր, թե ինչպես են նշում Ամանորն էկվադորցիները, նրանք մի շարք սովորույթներ ունեն, բայց ամենազվարճալին նա էր, որ երբ որևէ մեկը ցանկանում է ողջ տարին անցկացնել ճանապարհորդելով, ապա պետք է զանգերի հնչելու ընթացքում ճամպրուկը ձեռքին շրջի տանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով