Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն նախագիծ

Նոյեմբերի 15-25

Մասնակիցները՝ 4-րդ և 5-րդ դասարանի սովորողներ

Ժամանակահատված՝ նոյեմբեր

Ակնկալվող արդյունքներ
Հետազոտական, վերլուծական հմտությունների ձևավորում
Խոսքի զարգացում
Ստեղծագործական մտքի զարգացում
Մեդիահմտությունների զարգացում
Ինքնուրույն, հետազոտելու և ներկայացնելու կարողություն

Նախագծի բովանդակությունը՝

  • Ո՞վ է Մխիթար Սեբաստացին
  • Ինչու՞ եմ ես սեբաստացի/ հարցազրույց ընտանիքի անդամների հետ/
  • Ի՞նչն եմ սիրում կրթահամալիրում:
  • Ընտանիքով պատմում ենք կրթահամալիրի մասին
  • Կրթահամալիրի պատմությունը. /հարցազրույց ենք վերցնում ավագ սեբաստացիներից/
  • Կրթահամալիրյան լուսանկարների հավաքածու ենք ստեղծում
  • Հաշվել, թե՞ ընտանիքում քանի սեբաստացի կա:
  • Արդյունքում եղած ձայնագրություններն ու հարցումները հավաքում ենք, մշակում և ստեղծում նյութեր կրթահամալիրի և սեբաստացիների մասին:

Ծանոթանալով նախագծի բովանդակությանը, ընտրիր երկու-երեք առաջադրանք, փորձիր մանրամասն մշակել և ներկայացնել բլոգումդ:

Ի՞նչն եմ սիրում կրթահամալիրում:

Հաշվել, թե՞ ընտանիքում քանի սեբաստացի կա:

Մխիթար Սեբաստացին գիտամշակութային և եկեղեցական, հասարակական գործիչ,
Մխիթարյան կաթոլիկ միաբանության հիմնադիրը:

Իմ 2 տարեկանը դեռ չէր լրացել, երբ ես եկա Մխիթար Սեբաստացի կրթահամալիր և այն դարձավ ինձ համար շատ կարևոր։

Մեր կրթահամալիրում ես ամենաշատը սիրում եմ, որ մենք ազատ ենք, ուրախ, տարբեր հետաքրքիր զբաղմունքներ ունենք բացի դասերից։ Դաերը հետաքրքիր են անցնում, միշտ ճամփորդում ենք հետաքրքիր վայրեր, հեծանիվ ենք վարում, ազգային պարեր պարում, շատ եմ սիրում նախավարժանքը, իսկ ամենասիրած առարկան մայրենին է և մաթեմատիկան, նաև մարզական պարապմունքները և ամենա սիրելի օրերը, երբ ռոբոտաշինության դասն է։ Ես շատ ուրախ եմ, որ սեբաստացի եմ և իմ օրը դպրոցում ուրախ ու հետաքրքիր է անցնում։

Այնպես է ստացվել, որ մեր ընտանիքում կա երեք սեբաստացի ․ ես, փոքրիկ քույրիկս, և մայրիկս նույնպես իր օրը սկսում է կրթահամալիրում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով