Թեմա՝ Պատիկ. Նոյեմբերի 30

Տեսական մաս․

Թվի պատիկ են այն թվերը, որոնք այդ թվի վրա բաժանվում են առանց մնացորդի։

Օրինակ՝ 2-ի պատիկ են այն թվերը, որոնք 2-ի բաժանվում են առանց մնացորդի։

Ստացվում է, որ բոլոր զույգ թվերը  2-ի պատիկ թվեր են, քանի որ բոլոր զույգ թվերը բաժանվում են 2-ի։

2-ի պատիկներն են՝ 2, 4,6,8,10,12,․․․։ 

Ստացվում է  2-ի պատիկներից ամենափոքրը 2-ն է։

Ցանկացած թվի միպատիկը գտնելու համար այն բազմապատկում ենք 1-ով։

Օրինակ՝  5-ի  միպատիկը կլինի՝ 5‧1=5-ը։

Ցանկացած թվի կրկնապատիկը  գտնելու համար այն բազմապատկում ենք 2-ով։

Օրինակ՝  5-ի  կրկնապատիկը  կլինի՝ 5‧2=10-ը։

Ցանկացած թվի եռապատիկը  գտնելու համար այն բազմապատկում ենք 3-ով։

Օրինակ՝  5-ի  եռապատիկը  կլինի՝ 5‧3=15-ը։

Ցանկացած թվի  քառապատիկը  գտնելու համար այն բազմապատկում ենք 4-ով։

Օրինակ՝  5-ի  քառապատիկը  կլինի՝ 5‧4=20-ը

Ցանկացած թվի  հնգապատիկը գտնելու համար այն բազմապատկում ենք 5-ով։

Օրինակ՝  5-ի  հնգապատիկը  կլինի՝ 5‧5=25-ը։

Այսպիսով՝ 5-ի պատիկներն  են՝  5;10;15;20;25;․․․

Ինչպես նկատեցիք, 5-ի պատիկները կարելի է ստանալ նաև   5-ին հաջորդաբար 5 ավելացնելով՝

5,5+5=10, 10+5=15, 15+5=20, 20+5=25,…

5-ի  ամենափոքր պատիկը 5-ն է։ 

Առաջադրանքներ

  1. Գտիր  7-ի  կրկնապատիկը։
  2. Գտիր  6-ի  եռապատիկը։ 
  3. Գտիր   8-ի  քառապատիկը։
  4. Գտիր  10-ի  հնգապատիկը։    
  5. Գտիր  4-ի  տասնապատիկը։    
  6. Թվարկիր  2-ի  պատիկ մի  քանի թիվ,  որոնք փոքր են 20-ից։
  7. Թվարկիր   3-ի պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 3-ի պատիկ ամենափոքր թիվը։
  8. Գրեք  6-ի  պատիկ մի քանի թիվ, որոնք փոքր են 54-ից։
  9. Գրեք  8-ի  պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 8-ի պատիկ ամենափոքր թիվը։
  10. Թվարկիր 7-ի պատիկ մի քանի թիվ, որոնք մեծ են 30-ից։
  11. Թվարկիր  9-ի պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 9-ի պատիկ ամենափոքր թիվը։
  12. Թվարկիր 10-ի պատիկ մի քանի թիվ, որոնք փոքր են 70-ից։
  13. Թվարկիր  12-ի պատիկ մի քանի թիվ, որոնք մեծ են 24-ից։
  14. Գրեք  13-ի  պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 13-ի պատիկ ամենափոքր թիվը։
  15. Ո՞րն է ամենափոքր երկնիշ թվի վեցապատիկը։
  16. Ո՞րն է ամենամեծ  միանիշ թվի կրկնապատիկը։
  17. Ո՞րն է ամենափոքր  եռանիշ թվի տասնապատիկը։
  18. Ո՞րն է ամենափոքր  քառանիշ թվի քառապատիկը:
  19. Սիրելի սովորող, այժմ ինքդ կազմիր նմանատիպ առաջադրանք։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով