Սեպտեմբերի 26 “Աշուն գիշեր”

Սեպտեմբերի 26

1․Կարդա՛ Կոմիտասի «Աշուն գիշեր» բանաստեղծությունը և կատարի՛ր առաջադրանքները։

Աշուն գիշեր

Ձյունիկ /փոքրիկ փաթիլ/ լուսին

Սարի ուսին,

Դեղին — կարմիր շաղալեն /բարակ մաղելով/

Ալիք — ալիք խաղալեն,
Ծովի ծոցին՝ /ծովի ցամաքի մեջ մտած մաս/

Ալ /շիկակարմիր/ ժապավեն
Տվել բոցին։

Ծառեր,  հողմեր/փոթորիկ/
Ամեն կողմեր,
Թռչուն դառել երգելով,
Հեռու — հեռու  հերկելով /այստեղ՝ վար անելով/

Երան-երան /թեթև քամի/
Թռչելով
Օդի վրան:

Կարմիրով գրված բառերը, արտահայտությունները դո՛ւրս գրի ր, ապա բառարանի օգնությամբ բացատրի՛ ր:

3. Կապույտով գրված բառերը դո՛ւրս գրիր, ապա գրի՛ ր այդ բառերի հոմանիշները:

Կոմիտասյան ընտանեկան ֆլեշմոբ (լրացուցիչ առաջադրանք)

Պատրաստի՛ր  մի սիրուն աշնանային ( այգում, բակում,…), ընտանեկան  տեսանյութ կամ ռադիոնյութ՝ նվիրված Կոմիտասին: Տեսանյութումդ  կամ ռադիոնյութումդ կարող ես ոչ միայն ընթերցել մեր անցած կոմիտասյան բանաստեղծությունները, այլ նաև երգել կամ նվագել Կոմիտաս: Ընտանիքիդ անդամներին խնդրիր միանալ քեզ, քեզ հետ երգել, նվագել կամ ընթերցել:Կարող ես Կոմիտասի ծննդյան շնորհավորանքի այլ տարբերակներ էլ մտածել։ Տեսանյութդ տեղադրի՛ր Youtube-ում , հղումն էլ՝ բլոգումդ: Նախագծի իրականացման վերջնաժամետը հոկտեմբերի 2-ն է։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով