Իմ ձեռքբերումները. Տարվա ամփոփում

Ուսումնական 3-րդ շրջանում

Ես սկսել եմ շատ լավ հեծանիվ քշել, սկսել եմ լավ ֆուտբոլ խաղալ, զարգացրել եմ իմ մաթեմատիկական գիտելիքները, բաժանումներ կատարել մեծ թվերով։ Սովորեցի անգլերեն նոր բառեր։

Մարզական պարապունքներին ավելի սիրով և ուրախ եմ մասնակցել։ Դասարանով մասնակցեցինք թատրոնում, Կիկոսի մահը բեմադրությունն էր։

Բայց ամենից շատ հիշվող են ճամփորդությունները։ Երբ գնացինք Փոքրիկ Էյնշտեյն գիտությունների թանգարան, այնտեղ շատ հավես էր ու անչափ հետաքրքիր, մի փորձի ժամնակ իմ մազերը բիզ-բիզ էին դարձել, էլեկտրականացել, շատ զվարճալի էր։

Երբ գնացինք Բյուրական, նույնպես հրաշալի անցավ, ես շատ ֆոտոներ ունեմ արված այնտեղ։

Բայց ամենա ամենա լավ ժամանակը դա, երբ ընկեր Լիանան մեզ տարավ քաղաք Գյումրի, դրա մասին ես գրել եմ, թե ինչ լա օր ունեցանք այնտեղ և ինչքան գեղեցիկ էր Գյումրին, ինձ հմար շատ տպավորիչ էր Փոքրիկ Գյումրիկներ արհեստնոցը և Սև բերդը։ Ես գնացքով առաջին անգամ էի ինչ-որ տեղ գնում, ավելի լավ է և ուրախ, քան մեքենայով։

Ներկայացնում եմ մի քանի ֆոտոներ իմ այս ուս. շրջանի հետաքրքիր օրերից
Մաքրումի օր. Ծառատունկ
Քայլք Հրազդնի կիրճ
Ճամփորդություն դեպի գեղասահքի դպրոց
Տերյան մշակույթի կենտրոն
Փոքրիկ Էյնշտեյն գիտությունների թանգարան
Զատկածեսն ընտանիքում, ինչպես նաև դպրոցոըմ, հավկիթներով կռվխաղեր։ Հետաքրքիր և հիշարժան էլի շատ ու շատ օրեր։ Շնորհակալություն իմ ուսուցչուհի ընկեր Լիանային, որ չնայած իմ փոքրիկ կամակորություններին և չարաճճիություններին, համբերատար և սիրով միշտ մեզ հետ էր և շատ բաներ սովորեցինք։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով